Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ-ում դեռևս կան մարդիկ, ովքեր ինքնուրույն մտածում են». Գարրի Արզումանյան

379
Կիրակի, 23 փետրվարի, 2020 թ., 20:45
«ՀՀ-ում դեռևս կան մարդիկ, ովքեր ինքնուրույն մտածում են». Գարրի Արզումանյան

Միացյալ Նահանգների ASMA ծովանկարիչների միության անդամ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար ուրախալի է, որ ՀՀ-ում դեռևս կան մարդիկ, ովքեր ինքնուրույն մտածում են, իրական վտանգը կեղծ օրակարգից տարբերում ու բարձրաձայնում:
Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, ովքեր անտարբեր չմնացին կորոնավիրուսի մասով ու արտահայտեցին իրենց դիրքորոշումը, ուշադրություն չդարձնելով ոմանց սարկազմիկ ու ծաղրական «ելույթներին» (ընդ որում, ամենաբարձր, ընդհուպ մինչև՝ նախարարի մակարդակով):
Իմացեʹք, էդ շաբլոն դարձած «մտավորական» հասկացությունը դա վերացական բան չի: Մտավորականը հենց դուք եք, մարդիկ, ովքեր ունակ են ֆիքսելու արտաքին աշխարհի տեղեկատվությունը, վերլուծելու սեփական ուղեղով ու եթե պետք է, բարձրաձայնելու: Հայաստանում կա գիտակից հասարակություն, ու դա ամենակարևորն է»: