«ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՌԴ կառավարությանը». Տիգրան Խզմալյան
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նյութը հետաքրքիր է ոչ միայն Լենինի անձնական հրեշավոր դերակատարության ապացուցմամբ, այլ նաև մի դրվագով, որն անուղղակիորեն առնչվում է մեզ։ Բանն այն է, որ 1921թ․ Փետրվարյան ապստամբությունը, որը պատմության մեջ միակ անգամ տապալել էր սովետական բռնապետությունը և 50 օրով ազատագրել ու վերականգնել էր ՀՀ պետականությունը, համընկավ «կարմիր բանակի» կողմից Վրաստանի զավթման հետ։ Հենց այդ հարձակումն էր գաղտնի պատրաստում և քողարկում Լենինը բերված փաստաթղթերում։ Եվ առավել կարևոր է, որ ՀՀ ռուս-թրքական զավթման ու տրոհման մասին առկա է 1921թ․ մարտի 16-ի Լենին-Քեմալ պակտը, որի նյութական հետքերն էլ ավելի ակնհայտ են և դրանք պարտադիր պետք է գտնվեն։ Եթե ռուս լրագրողներն արխիվներում գտել են Վրաստանի զավթման վկայությունները, ապա ՀՀ իշխանությունները ոչ միայն կարող են, այլ պարտավոր են պաշտոնապես դիմել ՌԴ կառավարությանը սույն արխիվային գործը հրապարակելու պահանջով։ Դա է դուռը դեպի Հայոց անկախացում և ապագաղութացում»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54