Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի

293
Կիրակի, 23 փետրվարի, 2020 թ., 15:30
Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի:

«Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին՝ գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նշվում է դատարանի՝ փետրվարի 21-ին որոշման մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: