Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այն արհեստական խուճապը, որ փորձում էին տարածել, անընդունելի է». Ալեն Սիմոնյան

570
Կիրակի, 23 փետրվարի, 2020 թ., 15:15
«Այն արհեստական խուճապը, որ փորձում էին տարածել, անընդունելի է». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի և Հայաստանի մասին:

1.386.000.000 բնակչություն ունեցող Չինաստանում գրեթե 70.000 հիվանդության դեպք է գրանցվել: 2345 մարդ մահացել է և 20.000 ավելին՝ ապաքինվել:
Մեր հարևան Իրանում, ուր կա 81.160.000 բնակչություն, այս պահին գրանցվել է հիվանդությունից մահացության 4 դեպք, վարակվածների թիվը 14-ն է:
Մենք պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք, բայց միևնույն ժամանակ այն արհեստական խուճապը, որն այսօր կոնկրետ լրատվամիջոցներ փորձում էին տարածել, ուղղակի անընդունելի է:

Ասածս ինչ է՝ հարգելի՛ համաքաղաքացիներ, հետևեք միայն պաշտոնական լրահոսին, ՀՀ առողջապահության նախարարության արձագանքին և տրված ինֆորմացիային:
Իսկ թե ով և ինչի համար է տարածում այդ խուճապը՝ եզրակացություններն այս անգամ թողնում եմ ձեզ, իսկ լուսանկարները՝ թեթև հուշում»: