Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ոգևորությամբ նշում են սեփական պետականությունը կործանած բանակի ստեղծման օրը». Արա Պապյան

288
Կիրակի, 23 փետրվարի, 2020 թ., 13:35
«Ոգևորությամբ նշում են սեփական պետականությունը կործանած բանակի ստեղծման օրը». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի Հայաստանը միակ երկիրն է, որի քաղաքացիներից ոմանք ոգևորությամբ նշում են սեփական պետականությունը կործանած բանակի ստեղծման օրը:

Իհարկե դա անում են այն պատճառաբանությամբ, թե ՛՛մեր պապերն ու մենք այդ բանակում ենք ծառայել՛՛: Բա ուիրշ որտե՞ղ էինք ծառայելու: Մեզ հարցնու՞մ էին կամ այլընտրանանք տալի՞ս էին:

Նման տրամաբանությամբ այսօր գերմանացիներից շատերը պիտի տոնեին հիտլերյան բանակի օրը, քանի որ նրանց պապերից շատերը և նաև նրանցից ոմանք այդ բանակում են ծառայել: