Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող վարակակրին». Բաբկեն Պիպոյան

374
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 23:30
«Ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող վարակակրին». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր կորոնավիրուսը դարձել է օրվա թեման՝ լավ է ուշ, քան երբեք:
Նախարարությունը փորձում է մեղմել անհանգստության բարձր ֆոնը տարբեր հայտարարություններով, բայց՝ չի ստացվում: Ու չի ստացվում մի պարզ պատճառով, որովհետև «մենք տիրապետում ենք իրավիճակին» թեզը պատշաճ հիմնավորում չունի:
Որքան մարդ ուզում եք գործուղեք Մեղրի ու դրա համար վարձատրեք, որքան ուզում եք վիդեոներ նկարեք ու տարածեք. մարդկանց մի բան է հետաքրքրում՝
ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող վարակակրին:
Իսկ այս հարցի պատասխանը չկա, իսկ որոնողներ կան ու որոնողների առնվազն ստվար զանգվածը որոնում է ոչ թե սադրելու, այլ անհանգստությունը փարատելու համար»: