Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռումբի ահազանգը կեղծ էր

404
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 23:15
Ռումբի ահազանգը կեղծ էր

Փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: