«Հասկացաք չէ՞՝ վարչապետն ի լուր աշխարհի ինչ հայտարարեց». Տարոն Չախոյան
Բլոգեր Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասկացաք չէ՞՝ վարչապետն ինչ ասաց, հասկացաք չէ՞, թե ի լուր աշխարհի ինչ հայտարարեց... Եթե ոմանց լերկ ու փայլուն բանին՝ գլխին դեռ տեղ չի հասել, հրավիրեմ բոլորի ուշադրությունը վարչապետի՝ այսօր Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին արած հույժ կարևոր հայտարարությունը. «Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում»: Պարզ է, չէ՞, ինչ է սա նշանակում.... Հավելեմ, որ այս հայտարարությունն ի լուր աշխարհի էր... Ու ևս մեկ անգամ վարչապետը վերահաստատեց իր դիրքորոշումը Արցախի ու Ազգային անվտանգության հարցում, ու ևս մեկ անգամ գրողի ծոցը ուղարկեց Արցախի հողերը հանձնելու մասին ստահոդ լուրեր տարածողներին, ևս մեկ անգամ հողին հավասարեցրեց հողեր հանձնելու ու Արցախը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու շինծու, կեղծ, հնարովի լուրերը... Իսկ ՀՀ-ում իշխանությունը զավթած 2 նախկին նախագահ կոչեցյալների շահերը պաշտպանող քարոզիչներին խորհուրդ կտամ օր առաջ փոխել իշխանության հանդեպ հակաքարոզչության սկավառակը, քանզի էդ սկավառակն արդեն վաղուց մաշվել է... հավատացող էլ չկա... Հիշեցնեմ, որ ամեն անգամ իրենց՝ Արցախյան պատերազմի մասնակցության մասին հիշեցնող 2 նախկինները փաստացի տարել են բանակցություններ հենց հողեր հանձնելու համար... մեկը Մեղրին էր ցանկանում փոխանակել, մյուսը՝ քթերը ցողունային բջիջներ քաշած Արցախի 7 շրջաններն էր ցանկանում հանձնել... ու սրանք վաղուց ապացուցված փաստեր են... Իսկ այսօր՝ ՀՀ-ում իշխանությունը զավթած 2 նախկին նախագահ կոչեցյալների քարոզիչների ամեն օր հիշատակած բանակ չծառայած Փաշինյան Նիկոլը Արցախից ի լուր աշխարհի հայտնում է, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում: Գոնե սրանից հետո նախկինների ներկայացուցիչներն ու քարոզիչները հասկանան, որ Ադրբեջանին հողեր հանձնելու ու Արցախը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու ստահոդ լուրերով կարիք չկա այլևս համապատասխան տեղերը ճղելու... Չնայած ասա՝ ո՞ւմ ես ինչ ասում... Էս մարդիկ վաղուց արդեն սպառվել են...»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00