Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

343
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 19:25
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ՝ հետևելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։

Այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որևէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել»: