«Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել». Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը սոցկայքի իր էջում գրել է. «Արցախյան հիմնախնդրի կարգավորման անկյունաքարը ոչ թե անվտանգությունը պետք է լինի, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացումը: Տեսականորեն անվտանգությունը կարող է ապահովել թեկուզ միջազգային խաղաղապահների կողմից՝ որևէ ձևաչափով, բայց ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում այդպես էլ չլինի: Հետևաբար, Փաշինյանի կողմից անվտանգությունը որպես լուծման անկյունաքար ներկայացնելը սխալ է: Ի դեպ, 1993թ-ին Չեխոսլովակիայի «թավշյա բաժանման» ժամանակ անվտանգության սպառնալիք չկար ոչ չեխ, ոչ սլովակ ժողովուրդների համար, բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, առաջացան երկու անկախ սուբյեկտներ՝ Չեխիա և Սլովակիա: Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար անվտանգության սպառնալիքը միակ պարտադիր պայման չի կարող լինել: Անկախ նրանից, Ադրբեջանը ժողովրդավար է, թե ոչ, երբևէ այդպիսին կդառնա, թե ոչ, անթույլատրելի է Արցախի և Ադրբեջանի նույն քաղաքական տարածքում չլինելը պայմանավորել միայն Ադրբեջանի հակաժողովրդավար էությամբ: Արցախը ոչ մի դեպքում չպետք է լինի Ադրբեջանի մաս և Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Սրանք են այն սկզբունքները, որոնք Փաշինյանը պետք է ձևակերպեր, բայց այդպես էլ չարեց: Հ.Գ. Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել: Սա ռեալ-պոլիտիկ է»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00