Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սպանություն՝ Էջմիածնում. կասկածյալը նախկին ոստիկան է

393
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 17:45
Սպանություն՝ Էջմիածնում. կասկածյալը նախկին ոստիկան է

Այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 4 հետք, 36-ամյա Գևորգ Խալաթյանն է։

Սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին: Վերջինը ոստիկանության նախկին աշխատակից է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: