Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Փակել սահմանը և չեղարկել Իրան-Հայաստան բոլոր չվերթները». Ռ. Հովհաննիսյան

451
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 17:30
«Փակել սահմանը և չեղարկել Իրան-Հայաստան բոլոր չվերթները». Ռ. Հովհաննիսյան

Հեռուստահաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի կառավարություն, Իրանում արդեն 5 հոգի մահացել է: Իրաքը սահմանն Իրանի հետ փակել է: Հնարավոր չէ սահմանին հայտնաբերել բոլոր կորոնավիրուսով վարակվածներին: Դա կարող է բացահայտվել սահմանն անցնելուց մի երկու օր հետո: Դուք շատ լավ գիտեք դրա մասին: Եթե մեր երկրում գոնե մի քանի դեպք արձանագրվի, կանգնեցնել չի ստացվի: Համաճարակ կսկսվի: Պետք է շտապ փակել սահմանը և չեղարկել Իրան - Հայաստան բոլոր չվերթերը: Դրանից կարևոր բան չկա հիմա»: