Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Իրանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին

1145
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 12:05
Իրանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին

Իրանում խորհրդարանական ընտրությունները սկսվել էին փետրվարի 21-ին և նախատեսվում էր ավարտվել ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 18:30-ին), բայց քվեարկությունը մի քանի շրջաններում բազմիցս երկարաձգվեց։ Իրանական տեղական իշխանությունները հայտարարեցին, որ դա արվել է քվեարկության ժամանակ ընտրողների մեծ քանակի պատճառով:

Քվեարկությունն ավարտվել է կեսգիշերին։ Այս մասին հայտարարել է շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Մուսավը։
Առավոտյան պաշտոնյաները հայտնել են բազմաթիվ ընտրատեղամասերում հերթերի մասին, իսկ ուշ երեկոյան պետական հեռուստատեսությունը ցուցադրում էր տարբեր քաղաքներում տեղակայված ընտրատեղամասերի ուղիղ եթերի կադրերը:
Ընտրությունները, ընդհանուր առմամբ, հանգիստ են անցել, սակայն ուժեղացված անվտանգության միջոցառումներով, չնայած իրավապահները չէին հայտնում որևէ լուրջ միջադեպի մասին, իսկ պետական մարմինները մատնանշել են էական խախտումների բացակայության մասին։
Միևնույն ժամանակ, իրանական ԶԼՄ-ները հայտնում են ընտրություններին ձայներ գնելու և վաճառելու վերաբերյալ մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալելու որոշման մասին։ «Մեհր» գործակալությունը հայտնում է, որ Թեհրանի մերձակայքում գտնվող Պակդաշտ քաղաքում ձերբակալվել է 30 մարդ, Իրանի հյուսիսում գտնվող Բաբոլ քաղաքում ձերբակալվել է 9 մարդ։
Արևմտյան ԶԼՄ-ները կարծիք են հայտնել, որ Իրանի խորհրդարանական ընտրություններում կարող են հաղթել ընդդիմության ներկայացուցիչները։ Ըստ տարբեր կանխատեսումների, ընդդիմության ճամբարը ընտրություններին հաղթելու լավ հնարավորություն ունի, քանի որ Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը մերժել է գործող նախագահ Հասան Ռոհանիին սատարող թեկնածուների 75 տոկոսին:Պահպանողականների և կոշտ ուղղության կողմնակիցների կոալիցիան, որը ղեկավարում է Իրանի նախկին ոստիկանապետ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, կարող է ստանալ Թեհրանի համար նախատեսված 30 առավելապես քաղաքական նշանակալի տեղերը: Ղալիբաֆը զբաղեցրել է Իրանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը 2005 թվականից մինչև 2017 թվականը: