Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

««Ոչ»-ի ճամբարն առաջին հերթին վերահսկողություն իրականացնելու համար է». Ռուբեն Մելիքյան

399
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 00:40
««Ոչ»-ի ճամբարն առաջին հերթին վերահսկողություն իրականացնելու համար է». Ռուբեն Մելիքյան

«Մենք մասնակցում ենք հակասահամանդրական գործընթացին՝ առաջին հերթին վերահսկողություն իրականացնելու համար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ոչ» քարոզչական կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են ձևավորել «Ոչ»-ի ճամբարը, Մելիքյանը պատասխանել է. «Այն մարդիկ, որոնք հակառակ մոտեցումն ունեն, «Այո»-ն բացառող մոտեցումներ ունեն, նրանք չկարողանա՞ն, հարթակ չունենա՞ն իրենց մոտեցումները ներկայացնելու համար... Օրենքով նախատեսված խնդիրներ կան, օրինակ՝ օրենքով նախատեսված այն ժամանակահատվածը, որ կարող է չտրամադրվել»:

Նրա խոսքով՝ նրանք «Ոչ»-ի ճամբար են ձևավորել, քանի որ հակառակ դեպքում չէին կարողանա որևէ կերպ հասկանալ, թե ինչ կկատարվի հանրաքվեի օրը՝ ապրիլի 5-ին. «Մենք այսօր ֆորմալ առումով չունենք որևէ պետական մարմին, միջազգային մարմին, որը կխոսի, որ այս գործընթացը հակասահմանադրական է»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

««Ոչ»-ի ճամբարն առաջին հերթին վերահսկողություն իրականացնելու համար է». Ռուբեն Մելիքյան