Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իդլիբի հարցի շուրջ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

843
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 23:40
Իդլիբի հարցի շուրջ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը:
Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայի Իդլիբ քաղաքում ծայրահեղական խմբավորումների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ:

Ընդգծվել է Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:
Կողմերը պայմանավորվել են նաև ակտիվացնել երկկողմ միջգերատեսչական խորհրդակցություններն Իդլիբի հարցում՝ լարվածության նվազեցման, խաղաղ կարգավորման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար: