«Մոնումենտի դղյակների թալանչիներին բացահայտելու համար բարդ գործընթաց է սկսվելու». Արմեն Խաչատրյան
Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի հրապարակած Սպառազինությունների համաշխարհային ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Թեմայի առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն «Առաջին լրատվական»-ի եթերում նշել է. «Պետք է ուրախ լինենք, որ նման բարձր ցուցանիշ ունենք, բայց դա լավ օրից չէ, եթե Հայաստանը չունենար անվտանգության լրջագույն մարտահրավերներ, ապա նման մեծ ծախս չէր կատարի, ռազմական բյուջեն չէր ավելացնի: Այդ ծախսերը վերջին տարիներին կտրուկ աճել են»: «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանն էլ իր հերթին նշել է, որ շատ կուզենար, որ մեծ ծախսեր կատարվեին ոչ թե արտերկրից զենք ձեռք բերելու համար, այլ՝ ռազմարդյունաբերության մեջ ներդրումներ անելով. «Հենց դա կլինի երաշխիքը, որ մեր անվտանգությունը կարող ենք ապահովել երկարաժամկետ առումով»,- ասել է նա: ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը նախապայման է բարեփոխումներ անելու համար. «Եթե մենք գնում ենք բանակին տրամադրվող ծախսերի մեծացմանը, անհրաժեշտ է մտածել պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին»,- նշել է նա: Առաջիկայում, ըստ վարչապետի հայտարարության, բանակում ծախսվելու է 2,5 միլիարդ դրամ: Անդրադառնալով վերոնշյալին՝ Վիկտոր Ենգիբարյանը նշել է, որ դա ռեալ թիվ է և այդ գումարի մեծ մասը հակակառուպցիոն պայքարի ճանապարհով է ձեռք բերվելու. «Մենք ինքներս մեզ քննադատում ենք դանդաղկոտության համար, չնայած, որ ՀՔԾ-ի աշխատանքի արդյունքում բյուջե վերադարձված գումարները մի քանի անգամ գերազանցում են բոլոր ժամանակներում վերադարձված գումարների չափը: Այս գործընթացում դեռ շատ անելիքներ կան, մեխանիզմներ են կիրառվելու օրինական ճանապարհով յուրացված գումարները բյուջե վերադարձնելու համար»,-ասել է նա: Արմեն Խաչատրյանը նշել է, որ Մոնումենտի անօրինական շինությունները հիմնականում պաշտոնյաների դղյակներ են. «Բացառում եմ, որ իրենց հայտարարագրված եկամուտներով նրանք կարող էին 300 միլիոն դոլարանոց դղյակ ունենալ: Ես միշտ Վրաստանի փորձն եմ նշում, երբ որ այդ անձնավորությանը օրենքով սահմանված կարգով ճանաչում են որպես թալանչի, նա իր թալանից վերադարձնում է պետությանը և դրա փոխարեն, օրինակ, չի դատապարտվում: Այս գործարքը տրամաբանական կլինի»,- նշել է նա: Նրա խոսքով՝ «դղյակների թալանչիներին» բացահայտելու համար բարդ գործընթաց է սկսվելու: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30