«Երբեք սահմանադրությունն այսչափ կարևոր չի եղել քաղաքացու համար». Արման Բաբաջանյան
267
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 01:35
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական ճգնաժամը հանրաքվեի միջոցով հաղթահարելու տարբերակի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ դրա հիմնական սուբյեկտը դառնում է հասարակությունը, ՀՀ քաղաքացին, որը ինքն է իրեն վերադարձնելու իրենից խլված Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը։ Սա չափազանց կարևոր իրողություն է, ինչպես այն արձանագրումը, որ նախկինում երբեք սահմանադրությունն այսչափ կարևոր չի եղել քաղաքացու համար։ Սա կրկնակի կարևոր է այն առումով, որ իրականության մեջ պետության և քաղաքացու միջև միակ պայմանագիրը լայն իմաստով հենց Սահմանադրությունն է, որը պետք է գործի անխախտ, առանց տարընկալումների։ Ապրիլի 5-ին հասարակությունը կնքելու, վերակնքելու է պետության հետ այդ դաշինքը, վերադարձնելու է իրենից խլված այդ պայմանագիրը»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00