Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկել է Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով դատական նիստը

301
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 16:30
Մեկնարկել է Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, սկսվել է ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է. «Մեզ համար էլ է անհասկանալի, թե 5-10 տարի առաջ իրենց երեխաներից հրաժարված մայրերը, որոնք որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել իրենց երեխաների նկատմամբ, ինչպե՞ս եղավ, որ գալիս՝ ասում են, թե ուր են մեր երեխաները»,- ասաց նա:

Նշենք, որ այսօրվա նիստին նախատեսված է հարցաքննել վկաներին։

Տեսանյութը՝ «Ազատության»