Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արաբկիրի նախկին թաղապետը Երևանի քննչական վարչությունում է

468
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 15:50
Արաբկիրի նախկին թաղապետը Երևանի քննչական վարչությունում է

Արաբկիրի նախկին ղեկավարը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր հրավիրվել է Երևանի քննչական վարչություն. «Դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»,- գրել էր Հովհաննես Շահինյանը:

Քիչ առաջ նա ներկայացավ հարցաքննության. մինչ այդ զրուցում էր լրագրողների հետ:

Տեսանյութը՝ 168.am-ի