Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է անձամբ որոշել սեփական ճակատագիրը». Զարիֆ

801
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 15:25
«Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է անձամբ որոշել սեփական ճակատագիրը». Զարիֆ

Իրանի խորհրդարանական ընտրություններին քաղաքական տարբեր հայացքների առկայությունը հուշում է, որ երկրի ժողովուրդը ցանկանում է անձամբ որոշել սեփական ճակատագիրը, գրում է ТАСС գործակալությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ ընտրատեղամասից դուրս գալուց հետո:

Հիշեցնենք, որ խորհրդարանի 290 տեղի համար պայքարում է 7148 թեկնածու, որոնց թվում մոտ 800-ը կին է: Առաջին քվեարկողներից մեկը եղել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։