Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.

«Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ առջևում Նովրուզն է». Բաբկեն Պիպոյան

135
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 15:00
«Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ առջևում Նովրուզն է». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ հայկական ֆբ տիրույթը «խիստ զբաղված» է կարևորագույն խնդիրներով՝ հանրային տարբեր պահանջներ ձևավավորելով, հանրաքվեի մասին գիտելիքներն ի ցույց դնելով ու սրա-նրա վրա ցեխ շպրտելով, հարևան Իրանում Նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում: Ըստ պաշտոնական տեղեկատվության արձանագրվել են անգամ մահվան դեպքեր, իսկ մթնոլորտը՝ մեղմ ասած լարված է:
Ամենևին չցանկանալով նեղացնել որևէ մեկին՝ ստիպված եմ փաստել, որ մեզ հայտնի են միայն իրանական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկությունները, իսկ իրականում քանի հոգի է վարակված՝ կարելի է միայն ենթադրել: Առվազն լարվածությունը թույլ է տալիս ենթադրել ավելին, սակայն, առաջնորդվել չենք կարող: Ինչու է վիճակը մտահոգիչ՝ հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 14 օր, հետևաբար սահմանային հսկողության ուժեղացմամբ գաղտնի շրջանում գտնվող վիրուսակիրին հայտնաբերելը հնարավոր չէ: Իսկ առջևում Նովրուզն է (մարտի 20) և մարդկանց մեծ թվով ներհոսք է սպասվում:
Ավելին՝ հիմիկվանից ակտիվություն է սկսվում, քանի որ շատերը գալիս են համապատասան միջոցառումներ պլանավորելու և պայմանավորվելու համար:
Դիվանագիտական կորպուսի առջև բարդ խնդիր է դրված. մի կողմից հանրային առողջապահական լուրջ հարց է, մյուս կողմիղ՝ հայ-իրանական տնտեսական և դիվանագիտական հարաբերություններ:
Առջևում շաբաթ-կիրակի է՝ մտածել է պետք:
Շարունակելի»: