«Ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթ». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ. մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել և պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականը։ Այն ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթ, կարծում եմ, կասկած չկա, քանի որ ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար, իսկ ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը պահանջելու ոչ քաղաքական, ոչ իրավական, է առավել ևս, բարոյական պատճառ չկա։ Արցախի իրավապահ մարմիններին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում, ստուգել և պարզել սադրանքի մասնակիցների և նրանց հետևում կանգնած սուբյեկտների կապերը, շփումները՝ հատկապես հակահետախուզական իրավասության շրջանակներում։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս սադրանքն ուղղակի կապ ունի մարտի 31-ին Արցախի նախագահական ընտրությունների և ապրիլի 5-ին՝ Հայաստանում նշանակված հանրաքվեի հետ»: |
«Ֆիդայական ջոկատներով ինչքան Աղավնոն պահեցիք, այնքան էլ Ոսկեպարն եք պահելու». Գևորգ Մելքոնյան
13703:18«Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու». Անժելա Էլիբեգովա
17701:24«Մոտենում ենք այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է». Մհեր Մելքոնյան
222Երեկ, 22:48«Կառավարությունը որոշում է ընդունել հայոց լեզվի գործածության սահմանափակման և հայագիտության գաղութացման մասին». Արմեն Այվազյան
236Երեկ, 22:00ՄԱԿ-ը չի կարող ստուգել ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին՝ ԱԴԾ հայտարարությունը
299Երեկ, 21:30«Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ». Շարմազանով
261Երեկ, 20:54