Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԵԽԽՎ համազեկուցողները՝ Ադրբեջանում ցուցարարների հանդեպ իշխանության բռնությունների մասին

809
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 14:25
ԵԽԽՎ համազեկուցողները՝ Ադրբեջանում ցուցարարների հանդեպ իշխանության բռնությունների մասին

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Սթեֆան Շենախը (Ավստրիա) ու Ռոջեր Հեյլը (Մեծ Բրիտանիա) լուրջ անհանգստություն են հայտնել Ադրբեջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ, գրում է Turan գործակալությունը:

«Մենք խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված բռնություններով»,- հայտարարել են նրանք՝ նկատի ունենալով խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների հանդեպ բռնի ուժ կիրառելու մասին հաղորդումները:

Հատկապես մտահոգիչ է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ խոչընդոտների և ֆիզիկական բռնությունների վերաբերյալ: Այս բոլոր դեպքերը պետք է հետաքննվեն, և մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հավելել են համազեկուցողները: