Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թրամփի նախկին խորհրդականը դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման․ #CNN

2214
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 12:35
Թրամփի նախկին խորհրդականը դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման․ #CNN

Հինգշաբթի Վաշինգտոնի դատարանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին, հաղորդում է CNN-ը։ Ռոջեր Սթոունը 2016-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի խորհրդականն էր։ Նա դատապարտվել է կեղծ ցուցմունքներ տալու, Կոնգրեսի կողմից հետաքննությանը միջամտելու և վկային ահաբեկելու փորձեր կատարելու համար, և դատարանի որոշմամբ անազատության մեջ կմնա երեք տարի և չորս ամիս։