Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկվածներին

270
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 12:15
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկվածներին

Փետրվարի 20-ի երեկոյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը վարչական ձերբակալման է ենթարկել 8 հոգու:
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին, ինչպես նաև զրույցներ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց հետ:
Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին ազատությունից զրկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի վերաբերյալ: Ոստիկանությունը պարզաբանել է, որ քաղաքացիներին ազատությունից զրկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ վարչական կարգով ձերբակալված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում, այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից: