Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է, որ ՌԴ-ն կրկին աջակցում է Թրամփի վերընտրվելուն․ #NewYorkTimes

2354
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 12:45
ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է, որ ՌԴ-ն կրկին աջակցում է Թրամփի վերընտրվելուն․ #NewYorkTimes

ԱՄՆ հետախուզության աշխատակիցները նախազգուշացրել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին, որ Ռուսաստանն սկսել է միջամտել 2020 թվականի ընտրություններին, որպեսզի գործող նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվի: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ներկայացված զեկույցին ծանոթ հինգ անձանց:

Հետախուզությունը կարծում է, որ Մոսկվայի նպատակն է խարխլել վստահությունն ԱՄՆ ընտրական համակարգի նկատմամբ: Ըստ թերթի, Ռուսաստանը միջամտելու է դեմոկրատների փրայմերիզներին (ԱՄՆ-ում՝ ընտրողների սկզբնական ժողովը՝ ընտրական պաշտոններում թեկնածուների առաջադրման համար), ինչպես նաև ընտրությունների ընդհանուր ընթացքին: Այժմ Ռուսաստանի հատուկ ծառայությունները փորձում են «ստիպել ամերիկացիներին» ապատեղեկատվություն տարածել այնպես, որպեսզի շրջանցեն կեղծ հաղորդագրություններն արգելող սոցիալական ցանցերի մեխանիզմները:

Ռուս հաքերները պլանավորում են նաև կիբերհարձակումներ, որոնք նկերկայացվեն որպես Թեհրանի կողմից իրականացված հարձակումներ:
Հայտնի է, որ զեկույցի հաջորդ օրը Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Ազգային հետախուզության տնօրեն Ջոզեֆ Մագուայրին, ով հեռացվել է պաշտոնից: