Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Արդարադատությունն այդ մարդկանց վրա իր ոտքերը մաքրելու է». Նիկոլ Փաշինյան

615
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 23:40
«Արդարադատությունն այդ մարդկանց վրա իր ոտքերը մաքրելու է». Նիկոլ Փաշինյան

«Պետք ա էսօրվա իշխանություններին շնորհակալություն հայտնի ամենաատելի օլիգարխը, երբ սպառնում ա, ասում ա՝ ես ոտերս մաքրելու եմ, այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա, օրենքով սահմանված կարգով, իր ոտքերն, իհարկե, մաքրելու է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե սա տեղի չունենա, «ժողովուրդը բառիս ֆիզիկիկական իմաստով այդ մարդկանց վրա ոտքերը կմաքրի», բայց իրենք դա թույլ չենք տա:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, դուրս գալով Ոստիկանության շենքից, հայտարարել էր. «Ինձ փորձում են վախացնել, բայց իմ տեսակին նման կերպ չեն վախացնում: Էն որ ասում են՝ պառկացնել ասֆալտին, մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա»:

Եթերի ընթացքում վարչապետը ընդգծել է, որ այսօր ատելության քարոզ ոչ թե իշխանությունն է տանում, այլ իշխանության նկատմամբ է տարվում։

Նրա խոսքով՝ ինքը չի կարողանում մտաբերել, որ նախկին իշխանությունների ժամանակ հանրապետությունում գործեր առնվազն հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն, ինչպես այսօր է:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արդարադատությունն այդ մարդկանց վրա իր ոտքերը մաքրելու է». Նիկոլ Փաշինյան