Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի այս հարցին». վարչապետ

290
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 23:25
«Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի այս հարցին». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին: Նա նշել է, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել. «Միջազգային գործընկերները զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում՝ գործող Սահմանադրական դատարանի ձևավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել: Եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո»,- եթերի ընթացքում ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի այս հարցին: «Այս հարցը կքննարկենք եվրոպացի գործընկերների հետ»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է հասկանալ, թե ինչպես են գալու Վենետիկի հանձնաժողովի հետ կախված խնդրին:

Մանրամասները՝ տեսանյութում: