«Իրավականության առումով այստեղ մենք պրոբլեմ չունենք». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի այն հայտարարությանը, թե ՍԴ-ի խնդիրը լուծելու վերոնշյալ ճանապարհը հակաիրավական է: «Այն հոդվածը, որի մասին մենք խոսում ենք, այդ հոդվածի փոփոխություն իրականացնելու լիազորություն ունի նաև Ազգային ժողովը, սակայն մենք ունենք սահմանադրական կարգավորումների մի հետևյալ խնդիրը՝ գործող Սահմանադրության մեջ ասվում է, որ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններն ընդունելուց առաջ պետք է ուղարկի ՍԴ՝ եզրակացության: Այս իրավիճակում, քանի որ մենք ունենք ճգնաժամ, որովհետև հայտնի սկզբունք է նաև, որ ոչ մի դատավոր չի կարող մասնակցել իրեն վերաբերող գործի քննությանը. հետևաբար՝ այս տրամաբանությամբ մենք չենք կարող ունենալ լուծում: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ն չի ընդունում սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ուրեմն ձայների 3/5-րդ-ով կարող է դրվել հանրաքվեի: Այսինքն՝ իրավականության առումով այստեղ նույնպես մենք պրոբլեմ չունենք»,-ասել է նա: Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել սահմանդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 37 օր առաջ, երբ բոլորը գիտեին, որ 37 օր հետո ՍԴ-ի ձևավորման կարգը փոխվելու է»: Մանրամասները՝ տեսանյութում:
«Իրավականության առումով այստեղ մենք պրոբլեմ չունենք». Նիկոլ Փաշինյան |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54