Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վարչապետը՝ հանրաքվեի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

261
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 22:30
Վարչապետը՝ հանրաքվեի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և սպասվող հանրաքվեին:

«Հենց այսօր, հենց այս պահին արդեն մեկ տարուց ավելի գործող ՍԴ-ն մենք չենք ունենա մինչև 2035 թվականը, եթե այսօր որևէ բան չփոխենք մեր Սահմանադրության մեջ: Ինչո՞ւ է սա կարևոր. մենք բոլորովին նոր կառավարական համակարգ ենք ներդրել 2015 թվականի նոր Սահմանադրությամբ և այդ նոր կառավարական համակարգը, ինքը մեխանիզմ է, որը մեկ ամբողջություն է, և այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է մեր Սահմանադրության մեջ»,- նշել է վարչապետը:

Հարցին, թե ինչո՞ւ է այս ամենն արվում այսքան արագ, ինչո՞ւ միանգամից չդնել հանրաքվեի նոր Սահմանադրությունը, վարչապետը պատասխանել է. «Գլոբալ սահմանադրական փոփոխությունները շատ լուրջ խորքային, բովանդակային փոփոխություն են ենթադրում, և երբ խոսում ենք սահանադրական փոփոխությունների մասին, խոսում ենք գործող սահմանադրության զարգացման մասին, իսկ դա զարգացնելը հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ: Կոպիտ ասած, մենք այսօր ուզում ենք եղած Սահմանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետը՝ հանրաքվեի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին