Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Գլխավոր դերակատարների փոխարեն փոքր կիլկիներն են ենթարկվել պատասխանատվության». Նաիրա Զոհրաբյան

614
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 23:35
«Գլխավոր դերակատարների փոխարեն փոքր կիլկիներն են ենթարկվել պատասխանատվության». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է ԶՈՒ-ում զինծառայողների մահացության և օրերս բարձրաստիճան անձանց պաշտոնանկության դեպքերին:

«Պետք է լինի հստակ պատասխանատվություն և հստակ մարդիկ, որոնք տարիներ շարունակ բանակում այս խոցերի, արդեն մետաստազներով տարածված խոցերի համար պատասխանատու են: Բնականաբար, պետք է լինեն նաև պաշտոնանկություններ, որովհետև տարիներ շարունակ մենք արդեն տեսնում ենք, որ գլխավոր դերակատարների փոխարեն այդ փոքր կիլկիներն են ենթարկվել պատասխանատվության: Եթե վստահ լինեի, որ, X-ին փոխարինելով Y-ով՝ մենք բանակում առկա այս բազմավեկտոր խնդիրները կկարողանայինք լուծել, ես կասեի՝ ահա մեղավորը, պաշտոնանկ արեք նրան, և խնդիրը կլուծվի»,– ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ զինվորական և սպայական ցածր կրթական մակարդակը բանակ են բերում անառողջ բարքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: