Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

271
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 20:35
Նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, հայցը վարույթ է ընդունվել։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը պահանջում է անվավեր ճանաչել իր ազատման որոշումը և, որպես իրավական հետևանք, իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Հայցը կքննի դատավոր Դանիել Դանիելյանը։ Փետրվարի 21-ին նշանակվել է նախնական դատական նիստը։