Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թրամփի՝ Ասանժին ներում շնորհելու խոստումը կեղծ է եղել

2247
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 17:35
Թրամփի՝ Ասանժին ներում շնորհելու խոստումը կեղծ է եղել

Սպիտակ տունը հերքել է այն տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ին առաջարկել է ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, գրում է ТАСС-ը:

Ավելի վաղ նման հոդվածով հանդես էր եկել The Guardian-ը։ 2017 թվականի օգոստոսին հանրապետական կոնգրեսական Դանա Ռոռաբակերը, ով այդ ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ էր, Ասանժին առաջարկել էր նման պայման: WikiLeaks-ի հիմնադիրը պարտավոր էր հրաժարվել Ռուսաստանի դեմ առաջադրված մեղադրանքներից՝ 2016 թվականին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերների վրա հաքերային հարձակման մեջ ներգրավվելու համար:
Ըստ Թրամփի աշխատակազմի, նախագահը ծանոթ չի եղել Ռոռաբակերի հետ, ավելին, նա երբեք չի խոսել նրա հետ այս թեմայի շուրջ: Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ հրապարակումը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կողմից կեղծ են: