Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին ազատության մեջ է

1838
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 11:35
Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին ազատության մեջ է

Վրաստանի նախկին վարչապետ ու ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել 6 տարի 9 ամիս ազատազրկությունից հետո, փոխանցում է РИА Новости գործակալությունը։

Վանո Մերաբիշվիլին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միավորված ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ է:

Նա առաջիններից էր, ում դեմ վրացական նոր իշխանությունները հարուցեցին 6 քրգործ, այդ թվում՝ լիազորությունների չարաշահումը:
Լրագրողների հետ զրույցում նախկին վարչապետը հայտարարեց, որ պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն: