Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. իսկ ինչի՞ն է կողմ. «Հրապարակ»

232
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 09:25
ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. իսկ ինչի՞ն է կողմ. «Հրապարակ»

«Ի՞նչ մոտեցում ունեք մյունխենյան քննարկման ժամանակ Ալիևի հնչեցրած «փուլ առ փուլ» տարբերակին, որի մասին Փաշինյանը լռում է․ լռությունը համաձայնության նշա՞ն է՝ հարցրինք Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանին։

«Փուլային-փաթեթային տարբերակ՝ երկուսն էլ մեզ համար անընդունելի են»: Այսինքն՝ համաձայն եք Փաշինյանի առաջ քաշած նոր՝ «մյունխենյա՞ն» տարբերակին։ «Ես համաձայն եմ և առաջնորդվում եմ իմ կուսակցության կոնցեպտով, և եթե երկրի առաջնորդները ևս դրանով առաջնորդվեն, հաջողություններն ակնհայտ կլինեն․․․ ունենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, նույնկերպ ձևավորված խորհրդարան, պետության համար անհրաժեշտ բոլոր կառույցները, ինչը բավարար է միջազգային հանրության համար՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ»:

Իսկ ինչո՞ւ ՀՀ-ն Արցախի հետ չի կնքում ռազմավարական դաշինք։ «Եթե մենք ունենայինք այդ պայմանագիրը, ապա մյունխենյան քննարկումը բոլորովին այլ որակ կունենար։ Ինչու չի կնքվում՝ երևի թե քաղաքական կամքը չի բավարարում»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: