Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԿԸՀ-ի նախագահը՝ իր հանդեպ Նիկոլ Փաշինյանի երբեմնի վերաբերմունքի մասին

327
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 00:20
ԿԸՀ-ի նախագահը՝ իր հանդեպ Նիկոլ Փաշինյանի երբեմնի վերաբերմունքի մասին

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Երկիր մեդիա»-ի եթերում անդրադարձել է իր հանդեպ Նիկոլ Փաշինյանի երբեմնի վերաբերմունքին:

Հիշեցնենք, որ 2013 թվականին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անեկդոտ էր պատմել Մուկուչյանի մասին, որին ԿԸՀ-ի նախագահը արձագանքել էր՝ «Դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան» հայտնի խոսքով:

«Ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ փոխանակ պրոֆեսիոնալ աշխատանքին անդրադառնալու, փորձ է կատարվում անընդհատ ինչ-որ նյութեր գտնել և դրանցից ստեղծել անհասկանալին: Դա ընդամենն աշխատանքային մեջադեպ ա ու վերջ: Այդտեղ որևէ բան փնտրելը, ես կարծում եմ, ճիշտ չէ»,- այսօր՝ հարցազրույցի ժամանակ ասել է Մուկուչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԿԸՀ նախագահը՝ Փաշինյանի հետ իր երբեմնի հարաբերությունների մասին