Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կառավարության նիստերի ժամանակ ինչու՞ են «է» օժանդակ բայի փոխարեն բարբառային «ա»-ն օգտագործում». Վարդան Հարությունյան

281
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 02:10
«Կառավարության նիստերի ժամանակ ինչու՞ են «է» օժանդակ բայի փոխարեն բարբառային «ա»-ն օգտագործում». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս մեր 2018-ի հեղափոխությունից հետո լիքը անհաջող բաներ են եղել։ Բայց հեղափոխության բերած լավն այնքան մեծ է, որ դրա ֆոնին անհաջողները խամրում են։ Գոնե ինձ մոտ այդպես է։ Բայց հետհեղափոխական մի «ձեռքբերում» ինձ հանգիստ չի տալիս։ Անընդհատ բզում է, հիշեցնում իր մասին, ցավ է պատճառում, վիրավորում է։ Ժամանակ առ ժամանակ մտածում եմ՝ գրել դրա մասին, բայց հետաձգում եմ։ Սակայն, այնպես անտանելի է ցավեցնում, որ չգրելը դառնում է անհնար։ Ես, իհարկե, ոչ Լիզա Ճաղարյանի և ոչ էլ Հասմիկ Հարությունյանի չափ հայերենին չեմ տիրապետում։ Էլի անուններ կան, որոնց էս հարցում ես նախանձում եմ ամենաչար նախանձով։ Ոչ էլ ուղղագրության և ուղղախոսության հայտնի ջատագով եմ։ Ինձ համար սովորական հայագիր ու հայախոս եմ՝ իմ թերություններով ու իմ սխալներով հանդերձ։ Բայց, ժողովուրդ, մեկ է, չեմ հասկանում, թե կառավարության նիստերի ժամանակ ինչու՞ են «է» օժանդակ բայի փոխարեն բարբառային «ա»-ն օգտագործում։ Ի՞նչ է սա՝ մեծամտության դրսևորո՞ւմ, արհամարհա՞նք լեզվի նկատմամբ, թե՞ անլիարժեքության բարդույթ։ ԱԺ-ի մասին չեմ էլ խոսում։ Կա՞ բացատրություն»: