Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

5,5 կգ քաշով «դյուցազն» է ծնվել

291
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 18:40
5,5 կգ քաշով «դյուցազն» է ծնվել

Փետրվարի 10-ին «Մասիս» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով և 60 սմ հասակով։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից։ 10.02.2020թ-ին «Մասիս» Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով 60 սմ հասակով։ «Մասիսի» բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին՝ ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին անհոգ մանկություն։ Շնորհակալություն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ամբողջ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար, հանձին՝ վիրահատող բժիշկների և ամբողջ քույրական և սանիտարական անձնակազմի»,-նշված է ԲԿ հաղորդագրության մեջ։