Մասկը հիասթափվել է Բիլ Գեյթսից` մրցակիցներից էլեկտրական մեքենա գնելու պատճառով
3716
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 16:50
![]() Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ հիասթափված է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, քանի որ նա Tesla-ի փոխարեն գնել է մրցակիցների Porsche Taycan էլեկտրական մեքենան: Այս մասին Մասկը գրել է թվիթերյան էջում: Գեյթսը խոսել է Porsche էլեկտրական մեքենայի գնման մասին՝ YouTube-ի բլոգեր Մարկես Բրաունլին տված հարցազրույցում: Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ շատ գոհ է ձեռքբերումից և կարծում է, որ բոլոր կանաչ տեխնոլոգիաներից ամենաշատ ներուժն ունեն էլեկտրական մեքենաները: Բացի այդ, Բիլ Գեյթսը նշել է Tesla-ն, որն «օգնում է արդյունաբերությանը առաջ ընթանալ»: Այնուամենայնիվ, Գեյթսը նաև թվարկել է այդ մեքենաների թերությունները՝ մարտկոցի էներգիայի արագ սպառումն ու ավելի երկար լիցքավորումը: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
