Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Բլումբերգը կվաճառի իր մեդիա ընկերությունը․ #WSJ

1656
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 15:15
ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Բլումբերգը կվաճառի իր մեդիա ընկերությունը․ #WSJ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պաշտոնապես հայտարարել է, որ վաճառելու է իր Bloomberg LP մեդիա ընկերությունը, որ հիմնել է մոտ 40 տարի առաջ, եթե ընտրվի Միացյալ Նահանգների նախագահ: Այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով միլիարդատիրոջ նախընտրական շտաբին:

Թերթը, վկայակոչելով փորձագիտական կարծիքը, գործարքի գումարը գնահատում է 60 միլիարդ դոլար:

Միլիարդատիրոջ շտաբի խոսնակ Թիմոթի Օ'Բրայենը բացառել է Bloomberg LP-ին օտարերկրյա սուբյեկտին կամ մասնավոր բաժնետիրական ընկերությանը վաճառելու հնարավորությունը: