Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վերացրե՛ք Արցախի հետ ռոումինգն ու փշրե՛ք հինգերորդ շարասյան սյուները». Սյուզաննա Սիմոնյան

250
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 04:10
«Վերացրե՛ք Արցախի հետ ռոումինգն ու փշրե՛ք հինգերորդ շարասյան սյուները». Սյուզաննա Սիմոնյան

ՀԽ-ի նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի միացումն ու ռոումինգի վերացումն իրար հետ խիստ կապված հարցեր են։ Ռոումինգը հատուկ ստեղծված է, որպեսզի հայի գիտակցության մեջ Արցախի միացումը Հայաստանին մի հեռավոր ու անիրականանալի երազ մնա։ Ռոումինգն արցախցուն Հայաստանից հեռու պահող, հայերի ենթագիտակցության վրա աշխատող միջոց է նույնիսկ ինտերնետի տված հսկայական հնարավորությունների այս պայմաններում։ Ռոումինգը հինգերորդ շարասյան փրկօղակն է, որով ստեղծվում է հայաստանցի-արցախցի հոգեբանական անջրպետը, որը և ծառայում է նրան, որ արցախցու համար Հայաստանը մնա մի անհասանելի, հեռավոր անկյուն։ Վերացրե՛ք ռոումինգն ու փշրե՛ք հինգերորդ շարասյան սյուները մեր տարածաշրջանում»։