Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Փակ նամակ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Նորայր Նորիկյան

397
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 12:45
«Փակ նամակ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ բարեկամներ, ինչպես և խոստացել էի, այսօր փակ նամակ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Իրապես մտահոգված լինելով Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերվ, պարտքի գիտակցության զգացումով հարկ եմ համարել ՀՀ վարչապետին ներկայացնել շուրջ 40 առաջարկներ, որոնց իրականացման դեպքում, կարծում եմ, որ հնարավոր կլինի որոշակիորեն բարձրացնել Զինված ուժերի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը, նպաստել զորքերի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, կանխել ոչ ֆորմալ ինստիտուտների տարածումն ու հանցավոր բարքերի արմատավորումը, ինչպես նաև համակարգային առումով նոր շունչ հաղորդել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Առաջարկները բովանդակային առումով կոնկրետ ու հստակ են, հիմնված են վերջին տարիների ընթացքում իմ ուսումնասիրությունների, վերլուծությունների և բազմաթիվ գործող ու պահեստազորում գտնվող զինծառայողների հետ ունեցած քննարկումների վրա:

Չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կտրվի ներկայացված առաջարկներին, այդուհանդերձ, գտնում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է փորձի օգտակար լինել Զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործում...»: