Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«ՈՉ-ի շտաբը ձևական է և կեղտոտ նպատակներ ունի». Լ. Եղիազարյան

326
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 10:10
«ՈՉ-ի շտաբը ձևական է և կեղտոտ նպատակներ ունի». Լ. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի աջակից իրավաբանների կողմից ստեղծված ՈՉ-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը հայտարարում է, որ իրենք կդառնան մի հարթակ, որից կարող են օգտվել մյուս ուժերը: Իսկ դա նշանակում է, որ վճարովի և անվճար եթերաժամից կարող են օգտվել հանրաքվեին չմասնակցող ռևանշիստները, Քոչարյանից սնվող բազմաթիվ թափթփուկներ:
Փաստորեն, ՈՉ-ի շտաբը ձևական է և ուրիշ կեղտոտ նպատակներ ունի:
Քոչարյանը դատվելու է:
ԱՅՈ-ն հաղթելու է»: