Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԱԽ քարտուղարը` բանակում մահացության դեպքերի կանխարգելման մեխանիզմների մասին

545
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 00:05
ԱԽ քարտուղարը` բանակում մահացության դեպքերի կանխարգելման մեխանիզմների մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերին: Նա նշել է, որ բանակում նման իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է իրականացնել մի քանի առաջնահերթ գործառույթներ, այդ թվում՝ կարգուկանոնի ուժեղացումը և քրեական ենթամշակույթի բացառումը:

«Երբ մենք ասում ենք քրեական ենթամշակույթ, շատ դեպքերում մարդիկ սկսում են քննարկել, թե մենք հարցը տեղափոխում ենք այլ դաշտ, բայց մենք ասում ենք, որ քրեական ենթամշակույթը դրա մի մասն է կազմում: Մենք ինչքան էլ ուժեղացնենք կարգուկանոնը, եթե քրեական ենթամշակույթի դեմ պայքար չլինի, ապա արդյունքներն էլ զգալի չեն լինի»,-ասել Գրիգորյանը:

Հարցին, թե մահացության դեպքերի համար կա՞ն կոնկրետ պատասխանատուներ, մեղավորներ, ԱԽ քարտուղարը պատասխանել է. «Կառավարությունում խորհրդակցության ժամանակ նաև եղել են կադրային որոշումներ: Կան որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱԽ քարտուղարը` բանակում մահացության դեպքերի կանխարգելման մեխանիզմների մասին