Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«ՍԴ աշխատակազմի ղեկավարը հանրաքվեն բոյկոտելու կոչ է անում». Ռուբեն Ռուբինյան

227
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 00:20
«ՍԴ աշխատակազմի ղեկավարը հանրաքվեն բոյկոտելու կոչ է անում». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացեք՝ նախկինում Վայոց Ձորի հանրապետական մարզպետ, ներկայումս Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։

ՍԴ՝ այսինքն ապաքաղաքական մարմնի աշխատակազմի ղեկավարը հանրաքվեն համարում է հակասահմանադրական և այն բոյկոտելու կոչ է անում։

Շնորհակալ եմ ՍԴ աշխատակազմի ղեկավարին ՍԴ շուրջ առկա խնդիրն էլ ավելի ակներև դարձնելու ու մեր քաղաքացիներին հանրաքվեին ԱՅՈ ասելու ևս մեկ պատճառ տալու համար»: