Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ուզո՞ւմ եք միանգամից սովետական տրոյկաներ կազմեք, մարդկանց փողոցում ստուգեք». Լուսինե Հարոյան

734
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 02:05
«Ուզո՞ւմ եք միանգամից սովետական տրոյկաներ կազմեք, մարդկանց փողոցում ստուգեք». Լուսինե Հարոյան

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Փաշինյանի թիմակիցներից մեկի մոտ գրառում տեսա, որ ով չգնա ապրիլի 5-ին ու չքվեարկի, թող էլ երբեք հույս չունենա, որ իր հանդեպ արդարադատություն կիրականացվի:
Լավ, էս ինչ ե՞ք անում դուք, լրիվ ե՞ք գժվել, էս ինչ սարսափելի վիճակ է:
Ուզո՞ւմ եք միանգամից սովետական տրոյկաներ կազմեք, մարդկանց փողոցում ստուգեք՝ ով չի քվեարկել, գնդակահարեք:
Մի օր կվերջանա ախր էս ամենը, բոլորն իրենց գնսհատականը կստանան, ի՞նչ պիտի անեք էդ ժամանակ»: