Նախագահը ստորագրել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերին առնչվող օրենքների փաթեթը
Հանրապետության նախագահը 2020 թվականի փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը Փոփոխություններն ընդունելով՝ օրենսդիրը կարգավորել է այնպիսի հարաբերություններ, որոնք տարածված չեն մեր հասարակությունում, բայց կարող են ունենալ եզակի բացասական դրսևորումներ և վերաբերում են անձանց նեղ շրջանակում ձևավորվող հարաբերություններին: Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքում նախատեսվում են նոր հասկացություններ, դրանց գործնական կիրառման առումով Հանրապետության նախագահը կարևորում է լիազոր մարմինների կողմից հիշյալ իրավակարգավորումների ամենայն պատասխանատվությամբ կիրառումը, Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները ու ազատությունները հարգելու գերակա սկզբունքի պահպանումը, իսկ դրանց սահմանափակման անհրաժեշտության դեպքում՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար պիտանի և անհրաժեշտ միջոցների ընտրությունը: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
7718:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
7818:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
9813:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
11911:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
550Երեկ, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
383Երեկ, 18:54