«Ցանկացած տարբերակի դեպքում լեգիտիմացվում է Նիկոլին դուր եկած սերժիկական Սահմանադրությունը». Նաիրի Բադալյան
Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված «հանրաքվեի» մասին կամ թե ինչպես ընտրություն առաջադրել վատի, շատ վատի ու նորից վատի միջև՝ ցանկացած դեպքում ձեռքի հետ լեգիտիմացնելով Սերժիկի Սահմանադրությունն ու Նիկոլի ավտորիտարիզմը: Ուրեմն՝ փորձենք դիտարկել, թե իրականում ինչ «ընտրություն» է ժողովրդին առաջարկում կատարել իշխանությունն իր նախաձեռնած «սահմանադրական հանրաքվեով» ապրիլի 5-ին: Առկա իրավիճակ-կա դիկտատորական համակարգ նախատեսող սերժիկական Սահմանադրություն, որն իր ընձեռած ավտորիտարիզմի հնարավոություններով շատ է դուր եկել Նիկոլին ու նա ուզում է ամեն գնով պահած լինել, բայց դրա հետ կապված երկու լրջագույն պրոբլեմ կա. Ըստ այդմ՝ իշխանությունն ուներ խնդիր՝ ինչ ու ինչպես անել, որ իբր թե Սահմանադրությունը փոխել, բայց այն չփոխել (ախր շատ լավն է էս դիկտատորական կոստյումը, ափսոս է նրա վրա մկրատ քաշել ու փչացնել...): Ինչևէ, ելքը գտնված է, այդ Սահմանադրության մեջ մի 6-րդական, 8-րդական անիմաստ կետ ես գտնում, դրա շուրջը մի տուֆտա սկանդալ ես սարքում տիեզերական մասշտաբի, հենց էդ անիմաստ կետը փոխելու պահանջով ու տիեզերական աղմուկով հանրաքվե ես նշանակում այնպես, որ բոլորի ուշադրությունը շարունակվի կենտրոնացված մնալ քո սարքած սկանդալի վրա ու նույնիսկ ոչ մեկին չհետաքրքրի էլ, թե ինչ հարց է առաջադրված հանրաքվեում ու ինչ է այն փոխելու Սահմանադրության մեջ: Արդյունքում ապրիլի 5-ին Հայաստանի բնակչությունը, չիմանալով անգամ, թե ինչ հարց է դրված հանրաքվեի ու ինչ է այն փոխելու ոչ լեգիտիմ, սերժիկական դիկտատորական սահմանադրության մեջ, ունի հետևյալ 3 հնարավորությունները. 1. Հավատալ իշխանությանը, կույր-կույր գնալ ու «Այո» ասել հանրաքվեին ու… 2. Հակադրվել օրվա իշխանությանը և «Ոչ» ասել հանրաքվեին ու՝ 3. Չմասնակցել հանրաքվեին և՝ Նկատեցի՞ք՝ ցանկացած տարբերակի դեպքում լեգիտիմացվում է Նիկոլին դուր եկած սերժիկական դիկտատորական Սահմանադրությունը: Իսկ դատելով նրանից, որ հասարակության մի մասի ու թվագեղանկարիչ Մուկուչյանի ճաշակներն էլ բռնում են, ու կասկած չկա, որ «Այո»-ն կանցնի, արդյունքում ապրիլի 6-ից Հայաստանը կունենա նույն ոչ լեգիտիմ սերժիկական սահմանադրությունը, բայց արդեն «մաքրված» ոչ լեգիտիմության խարանից ու «սերժիկականի» ամոթալի ընկալումից: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30