Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1873-ի․ վարակակիր է 73 433 մարդ
![]() Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1873-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Չինաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 73.433 դեպք: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ), փետրվարի 17-ի դրությամբ, ընդհանուր առմամբ վարակվել է 71 429 մարդ (որից 70.635-ը՝ Չինաստանում): ՉԺՀ-ից դուրս գրանցվել է վարակի հաստատված 794 դեպք: Չինաստանում մահացել է Ուհան քաղաքի ամենամեծ հիվանդանոցի ղեկավարը, որտեղ սկսվել էր վիրուսի բռնկումը: Բժշկի մահվան պատճառը COVID-19 կորոնավիրուսն է։ Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը գրանցվել է Թայվանում: Զոհ է դարձել 60-ամյա մի տղամարդ: Ըստ վերջին տվյալների՝ կղզում գրանցվել է հիվանդության 20 դեպք: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
