«Վանեցյանն այդ նույն դասալիքների առաջ զգաստ էր կանգնում ու պատիվ տալիս». Վովա Վարդանով
168 TV-ի եթերում «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իրական հրամանատարներն ու լուրջ կադրային սպաներն իրենց լուրջ կենսագրությամբ այսօր պարտադրված են հաշվի նստել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների հետ, և չի՛ կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնել զորամասեր, ասել է. «Արթուր Վանեցյանն ընդամենը մի քանի ամիս առաջ այդ նույն դասալիքների առաջ զգաստ էր կանգնում ու պատիվ առնում։ Սա քաղաքական հայտարարություն է, որի մեջ, իհարկե, կա ճշմարտության մի մաս: Այո, խնդիրներ կան, որոնք լուծել է պետք»։ Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե բանակում ոչ մարտական զոհերը քրեական ենթամշակույթի արտահայտման ձև են, Վովա Վարդանովն ասել է. «10-15 տարի է՝ դա չկա. Ռազմական ոստիկանության և Դատախազության շնորհիվ գողական աշխարհի մեջքը բանակում կոտրվել է, որովհետև նախկինում անգամ փող էին հավաքում բանտեր ուղարկելու համար, հիմա դա էլ չկա, և՝ ի պատիվ նաև Սեյրան Օհանյանի։ Հիմա բանակում ոչ թե գողական աշխարհն է, այլ դրա մետաստազները։ Էստեղ ուզում եմ հիշեցնել, թե ինչպես Եղնիկներում մի երիտասարդ կարողացավ իր շուրջը համախմբել 10-15 ազգային մտածողությամբ տղաների և այդ զորամասից գողական բարքերն արմատախիլ անել»։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00